Ֆրանսիան Մինսկի խմբի շրջանակում հակամարտության թեման քննարկելու կոչ է անում
Ֆրանսիան այսօր հայտարարել է, որ կոչ կանի հայ-ադրբեջանական հակամարտության թեման քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ֆրանսիական կողմի խոսքով՝ միջազգային բանակցությունների ընթացքում կողմերը կփորձեն կարգավորել հարավկովկասյան երկու երկրների միջև առաջացած լարվածությունը:
«Առաջիկա օրերին Մինսկի խմբի շրջանակում մենք կփորձենք համակարգման աշխատանքներ իրականացնել՝ պարզելու տեղի ունեցածը, պատասխանատուներին ու ելքեր գտնել ստեղծված իրավիճակից»,- հայտնում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակից:
Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել:
ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը:
Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:
Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային ճանապարհով և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:
Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio