ՊԲ ստորաբաժանումները խոցել են Ադրբեջանի մարտական ուղղաթիռ
https://parstoday.ir/hy/news/armenia-i126212-ՊԲ_ստորաբաժանումները_խոցել_են_Ադրբեջանի_մարտական_ուղղաթիռ
ԼՂ-ի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են Ադրբեջանի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 01, 2020 08:56 Asia/Tehran
  • ՊԲ ստորաբաժանումները խոցել են Ադրբեջանի մարտական ուղղաթիռ

ԼՂ-ի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են Ադրբեջանի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:

«ԼՂ-ի  Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում և ԼՂ-ում հայտարարվել է ռազմական դրություն` սեպտեմբերի 27-ից Արցախի, սեպտեմբերի 29-ից Հայաստանի դեմ Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո։

Ադրբեջանի պաշտոնատարները դեռևս չեն արձագանքել Ղարաբաղի ուժերի կողմից հայտարաված այս լուրին: 

armenpress.am