Հարցազրույց Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրիի հետ
Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրի. «Իրանի իսլամական Հանրապետությունն իր խորը մտահոգությունը հայտնելով ներկա իրավիճակի կապակցությամբ, ուշադրությամբ հետևում է իրադարձություններին:
Իրանը կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ և դրսևորել ինքնսզսպվածություն, քանի որ երկխոսությունը լավագույն ճանապարհն է պատերազմական վիճակից դուրս գալու համար:
Բնական է, որ պատերազմում որևէ այլ արդյունք, քան մարդկանց կորուստը, չի լինում: Եվ լավագույն միջոցը բանակցությունն է: ՄԵնք շարունակում ենք երկու կողմերին կոչ անել խաղաղություն հաստատել տարածաշրւանում և նստել բանակցության սեղանի շուրջ:
Միջազգային հանրությունը և բոլոր միջազգային կառույցները նույնպես հետամուտ են, որպեսզի պատերազմը հնարավորինս արագ ավարտիվի: ԻԻՀ, որպես համաշխարհային հանրության անդամ, երկու կողմերի պաշտոնյաների հետ ունեցած հեռախոսազրույցներում մտահոգություն հայտնելով իրավիճակի կապակցությամբ, կոչ է արել բանակցություններ սկսել, քանի որ դա արդյունքի հասնելու լավագույն ճանապարհն է:
Իրանը համատեղ սահման ունի երկու երկրների հետ և ուշադիր հետևում է տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ինչպես նշել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, Իրանը թույլ չի տա, որպեսզի այս ռազմական գործողությունները տարածվեն իր տարածքում: Այս իրավիճակը ոչ կողմերի և ոչ էլ Իրանի համար որևէ դրական արդյունք չի ունենալու:
Ստեղծված իրավիճակում միջազգային կառույցները պետք է ավելի հստակ քայլեր անեն և կողմերին հրավիրեն բանակցության սեղանի շուրջ, քանի որ ներկա իրավիճակում դա խնդրի լավագույն լուծումն է: