Աշխարհում խնդիրները կարգավորելու միայն մեկ ուղի կա՝ երկխոսությունը. Արմեն Սարգսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i126272-Աշխարհում_խնդիրները_կարգավորելու_միայն_մեկ_ուղի_կա_երկխոսությունը._Արմեն_Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպման՝ ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված «Բազմակողմանիությունը COVID-ի ժամանակ» առցանց քննարկմանը, որը վարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆաբրիցիո Հոխշիլդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2020 13:56 Asia/Tehran
  • Աշխարհում խնդիրները կարգավորելու միայն մեկ ուղի կա՝ երկխոսությունը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպման՝ ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված «Բազմակողմանիությունը COVID-ի ժամանակ» առցանց քննարկմանը, որը վարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆաբրիցիո Հոխշիլդը:

«Հորասիսն» անկախ միջազգային «թինք-թանք» հարթակ է, որն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների հետ: Այս տարվա հանդիպումն ունի ավելի քան 1000 մասնակից, որոնց թվում են տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, հեղինակավոր փորձագետներ:

Քննարկման հիմնական թեմայի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին՝ ժամանակակից աշխարհում խնդիրների լուծման հարցում առանցքային համարելով երկխոսության դերը: Նախ շնորհավորելով ՄԱԿ-ի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ Հայաստանի նախագահը կազմակերպությունը համարել է ոչ միայն ամենախոշոր միջազգային կառույցը, այլև՝ մարդկության կարևոր մտահղացումներից մեկը, որը միավորում է բոլոր ժողովուրդներին և հանդես գալիս որպես երկխոսության հարթակ բոլոր ազգերի համար:

aravot.am/

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio