Թուրքիայի գործողությունները միտված են Օսմանյան կայսրության վերականգնմանը. վարչապետը՝ TIME հանդեսին
https://parstoday.ir/hy/news/armenia-i126496-Թուրքիայի_գործողությունները_միտված_են_Օսմանյան_կայսրության_վերականգնմանը._վարչապետը_time_հանդեսին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին, որում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, Թուրքիայի կողմից տարածաշրջան ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու հետ կապված հարցերի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2020 11:15 Asia/Tehran
  • Թուրքիայի գործողությունները միտված են Օսմանյան կայսրության վերականգնմանը. վարչապետը՝ TIME հանդեսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին, որում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, Թուրքիայի կողմից տարածաշրջան ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու հետ կապված հարցերի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«TIME»-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին մեղադրանքներ հնչեցրեց առ այն, որ Թուրքիան արդեն իսկ ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի` պնդելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար:

«Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ», - հոկտեմբերի 2-ին «TIME»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Փաշինյանը՝ մեղադրելով Էրդողանին ի աջակցություն Ադրբեջանի տարածաշրջան 1500–2000 սիրիացի ահաբեկիչներ ուղարկելու մեջ:

Վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան  հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ, Փաշինյանն ասաց. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»:

Հարցին, թե չի կարծում արդյոք, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով նա սադրեց Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանեց, որ իշխանության գալուն պես նա պատմական կոչ արեց` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձև, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Ըստ նրա, իր հետագա հայտարարություններն արվել են ի պատասխան Ալիևի մաքսիմալիստական դիրքորոշման:

Փաշինյանն ասաց` որպես զինադադարի պայման, Հայաստանը պնդում է, որ Թուրքիան «դադարեցնի իր ներգրավվածությունը» և «դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին»:

Նա պնդում էր, որ վարձկաններն ադրբեջանական գյուղերում հալածում են մարդկանց:

Ըստ Փաշինյանի, ներկայումս Ադրբեջանում կան 1,500–2,000 ահաբեկիչներ:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio