Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը. Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է հստակ և խիստ
https://parstoday.ir/hy/news/armenia-i126550-Ադրբեջանն_է_նախաձեռնել_կոնֆլիկտը._Ֆրանսիայի_ԱԳ_նախարարը_հայտարարել_է_հստակ_և_խիստ
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմում:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հոկտեմբեր 08, 2020 14:29 Asia/Tehran
  • Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը. Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է հստակ և խիստ

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարն ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում:

«Ղարաբաղյան հակամարտությունն այս պահին շատ լուրջ է, այդ պատճառով է, որ մեր քաղաքական համախմբումն էլ շատ ամուր է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով կողմերին հրադադարի, քանի որ մեծաթիվ քաղաքացիական զոհեր կան»,- ասել է Ժան Իվ Լը Դրիանը՝ հստակ ընդգծելով, որ Ադրբեջանն է սկսել գործողությունները:

ԱԳ նախարարի խոսքով՝ կողմերից յուրաքանչյուրը պետք է շահագրգռված լինի առանց նախապայմանների հրադադարի հաստատման հարցում: «Չի կարելի այսպես` «մենք ուզում ենք հրադադար, բայց...», դա չի լինելու: Դադարեցվում է կրակը, սկսվում են բանակցություններ, որպեսզի համաձայնության հասնեն կոնկրետ իրավիճակի շուրջ, որը թույլ կտա կողմերին նորմալ ապրել»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը` հիշեցնելով օրեր առաջ Ադրբեջանի առաջադրած նախապայմանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հոկտեմբերի 7-ին հայտարարել էր նաև, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից ռազմական միջամտություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններում, ինչը սպառնում է միջազգայնացնել հակամարտությունը:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio