Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i127170-Լևոն_Տեր_Պետրոսյանը_հանդիպել_է_Ռոբերտ_Քոչարյանի_և_Սերժ_Սարգսյանի_հետ
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի և երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2020 11:50 Asia/Tehran
  • Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի և երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Տեղեկացնում եմ, որ ԼՂ-ի (Արցախ)  և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և ԼՂ-ի (Արցախի Հանրապետության)  նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»,- գրել է Մուսինյանը։

Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր ԼՂ-ի (Արցախի Հանրապետության)  նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio