Եվրոպական խորհրդի ղեկավարն Արմեն Սարգսյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i127185-Եվրոպական_խորհրդի_ղեկավարն_Արմեն_Սարգսյանի_հետ_քննարկել_է_Լեռնային_Ղարաբաղի_հարցը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլզ Միշելը Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ընդգծել է Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 21, 2020 18:04 Asia/Tehran
  • Եվրոպական խորհրդի ղեկավարն Արմեն Սարգսյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլզ Միշելը Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ընդգծել է Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը:

«Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի: Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ զրույցում ես կրկնել եմ մեր խորը մտահոգությունը՝ շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ուղեկցվում են մարդասիրական ահռելի կորուստներով: Կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցությունների սեղան առանց որևէ նախապայմանի», - գրել է Միշելը Twitter-ի իր էջում՝ ընդգծելով, որ «արտաքին միջամտությունն անընդունելի է»:

armedia.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio