Զոհրաբ Մնացականյանը մեկնում է ԱՄՆ
Հոկտեմբեր 22, 2020 05:50 Asia/Tehran
Նախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք, որ նախատեսված է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Politico-ի տեղեկություններով`ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը:
armeniasputnik.am
Պիտակ