Փաշինյան. Հայաստանը պատրաստ է ցավալի զիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի
https://parstoday.ir/hy/news/armenia-i127451-Փաշինյան._Հայաստանը_պատրաստ_է_ցավալի_զիջումների_բայց_ոչ_կապիտուլյացիայի
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է զիջումների և փոխզիջումների, նույնիսկ զիջումների, որոնք իրենց կարծիքով կարող են ցավոտ լինել, բայց հայ ժողովուրդը երբեք չի ընդունի հանձնվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2020 07:54 Asia/Tehran
  • Փաշինյան. Հայաստանը պատրաստ է ցավալի զիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի

Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է զիջումների և փոխզիջումների, նույնիսկ զիջումների, որոնք իրենց կարծիքով կարող են ցավոտ լինել, բայց հայ ժողովուրդը երբեք չի ընդունի հանձնվել:

«Այն, ինչ անում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, խոսում է այն մասին, որ Ադրբեջանի միակ նպատակը՝ ԼՂ կապիտուլյացիան է։ Ինչին մենք պատրատ չենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետն անդրադառնալով կողմերի միջև ստորագրված հրադադարի հերթական ռեժիմի խախտմանը, Բաքվին մեղադրել է հակամարտությունը շարունակելու մեջ:

Ադրբեջաի նախագահը բազմիցս հայտաարել է, որ Երևանը պետք է ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանի մաս չէ և պետք է ժամանակացույցի համաձայն իր ուժերը դուրս բերի  տարածաշրջանից:

Իլհամ Ալիևը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն արդյունք կունենան միայն այն դեպքում, եթե Հայաստանն այդ տարածքը ճանաչի որպես Ադրբեջաի մաս:

Նիկոլ Փաշինյանը սակայն հայտարարել է, որ Հայաստանն առանց Ղարաբաղի իմաստ չունի: