Իսրայելում Հայաստանի դեսպանն այս պահի դրությամբ շարունակում է մնալ Երևանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i127573-Իսրայելում_Հայաստանի_դեսպանն_այս_պահի_դրությամբ_շարունակում_է_մնալ_Երևանում
Իսրայելում Հայաստանի դեսպանն այս պահի դրությամբ շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2020 18:47 Asia/Tehran
  • Իսրայելում Հայաստանի դեսպանն այս պահի դրությամբ շարունակում է մնալ Երևանում

Իսրայելում Հայաստանի դեսպանն այս պահի դրությամբ շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել։

Այս մասին լրագրողներին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Իսրայելում ՀՀ դեսպանին հետ կանչելու մասին հարցին։

«Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, այն արտահայտվել է հստակ, այն սկզբունքային դիրքորոշում է, որ չզինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դեմ, որին մենք ականատես ենք եղել այս ամբողջ մեկ ամսվա ընթացքում»,- ասաց նա։

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio