ՌԴ փրկարարների խումբն ուղևորվել է Հայաստան ԼՂ-ում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/armenia-i128357-ՌԴ_փրկարարների_խումբն_ուղևորվել_է_Հայաստան_ԼՂ_ում_հումանիտար_առաքելություն_իրականացնելու_նպատակով
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդուժի հատուկ նշանակության ինքնաթիռը մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից մեկնել է Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2020 14:15 Asia/Tehran
  • ՌԴ փրկարարների խումբն ուղևորվել է Հայաստան ԼՂ-ում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդուժի հատուկ նշանակության ինքնաթիռը մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից մեկնել է Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրությունը, Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը հայտարարել է, որ ՌԴ ԱԻՆ կենտրոնական ապարատի մասնագետների օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետագա գործողությունները։

«Երեսուն մարդ է ուղարկվել», - նշել է Եվգենի Զինիչևը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Ռուսաստանի ԱԻՆ-ը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետեւանքով տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելուն:

Պատրաստության են բերվել նաև ՌԴ ԱԻՆ փրկարարական կենտրոնների 150 մասնագետներից բաղկացած համահավաք խումբը և 20 միավոր տեխնիկա: Տեղական բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում գերատեսչությունը պատրաստ է աերոմոբիլային հոսպիտալ ուղարկել։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio