ԼՂ-ի (Արցախ) Պաշտպանության բանակը կա և շարունակելու է գոյություն ունենալ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i128389-ԼՂ_ի_(Արցախ)_Պաշտպանության_բանակը_կա_և_շարունակելու_է_գոյություն_ունենալ._Փաշինյան
ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունեցել է նախկինում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2020 09:40 Asia/Tehran
  • ԼՂ-ի (Արցախ) Պաշտպանության բանակը կա և շարունակելու է գոյություն ունենալ. Փաշինյան

ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունեցել է նախկինում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 16-ին կայացած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արցախի Պաշտպանության բանակն ունենալու է նույն կարգավիճակը, որն ունի, որովհետև ԼՂ-ի  (Արցախ) Պաշտպանության բանակն Արցախի պաշտպանության բանակն է: Երբ ես խոսում եմ 20-35 հազար զինվորների մասին, այդ զինվորների հսկայական մասը հենց ՊԲ-ի զինվորներն են: Սա նշանակում է, որ ԼՂ-ի (Արցախ) Պաշտպանության բանակը կա և շարունակելու է գոյություն ունենալ: Պաշտպանության բանակը պետք է զարգանա, հզորանա, նաև երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»,- ասաց Փաշինյանը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio