Ռուսաստանի խաղաղապահներն ադրբեջանցի զինվորականների ավտոմեքենաներն ուղեկցել են Շուշիից դեպի Ֆիզուլիի շրջան
Նոյեմբեր 19, 2020 17:03 Asia/Tehran
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցում հայտնել է, որ ռուս խաղաղապահները Շուշիից ադրբեջանական զինծառայողներով հինգ ավտոմեքենա ուղեկցել են Ֆիզուլի:
«Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պարեկներն ապահովել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներով հինգ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղափոխումը Շուշիի բնակավայրից դեպի Ֆիզուլի շրջանի տարածք», - ասել է նա:
aysor.am
Պիտակ