Լեռնային Ղարաբաղում Թուրքական զինծառայողների ժամանելու ժամկետը
https://parstoday.ir/hy/news/armenia-i128707-Լեռնային_Ղարաբաղում_Թուրքական_զինծառայողների_ժամանելու_ժամկետը
Թուրք զինվորականները կներգրավվեն Լեռնային Ղարաբաղում ՌԴ-ի՝ հրադադարի վերահսկման մոնիթորինգային կենտրոնում մեկ տարվա ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Նոյեմբեր 22, 2020 14:36 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղում  Թուրքական զինծառայողների ժամանելու ժամկետը

Թուրք զինվորականները կներգրավվեն Լեռնային Ղարաբաղում ՌԴ-ի՝ հրադադարի վերահսկման մոնիթորինգային կենտրոնում մեկ տարվա ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:

Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի խոսքով՝ թուրք զինվորականներն առաջիկայում կուղեւորվեն Ադրբեջան. ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստական աշխատանքները:

«Մեր զինվորականները կաշխատեն ՌԴ կենտրոնի հետ համատեղ (Լեռնային Ղարաբաղի հարցով) մեկ տարվա ընթացքում»,-հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:

Նոյեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան եւ Մոսկվան ստորագրել են հուշագիր Ղարաբաղում հրադադարի հսկողության շուրջ, նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությունում»: Նախքան այդ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Անկարան կաշխատեն Ղարաբաղում մոնիթորինգային կենտրոնում Ադրբեջանի տարածքում, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չկար»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio