Ռուս խաղաղապահը` Լաչինի միջանցքի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i128712-Ռուս_խաղաղապահը_Լաչինի_միջանցքի_մասին
Ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցչի խոսքով՝ Երևան-Ստեփանակերտ ճանապարհի երթևեկությունն առաջին օրերի համեմատ զգալիորեն աշխուժացել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2020 15:33 Asia/Tehran
  • Ռուս խաղաղապահը` Լաչինի միջանցքի մասին

Ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցչի խոսքով՝ Երևան-Ստեփանակերտ ճանապարհի երթևեկությունն առաջին օրերի համեմատ զգալիորեն աշխուժացել է։

ԼՂ-ն (Արցախ) Հայաստանին կապող ճանապարհին իրավիճակը հանգիստ է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը։

«Ամեն ինչ հանգիստ է, մարդիկ տեղափոխում են իրենց ընտանիքներին, երեխաներին, իրերով հանդերձ վերադառնում են, կարող են իրենց ապահով զգալ», - ասել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Երևան-Ստեփանակերտ ճանապարհի երթևեկությունն առաջին օրերի համեմատ զգալիորեն աշխուժացել է։

«Մեր առաքելությունը ճանապարհի այս հատվածում մարդկանց անվտանգությունն ապահովելն ու ժամանող մեքենաներին հաշվառելն է», - ասել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio