Երևանում մի խումբ արվեստագետներ բողոքի ցույց են իրականացրել հայ գերիներին վերադարձնելու պահանջով
Դեկտեմբեր 01, 2020 13:09 Asia/Tehran
Երևանից Իրանի Հայերեն ռադիոժամի թղթակցի հաղորդման համաձայն՝ ինչպես նախորդ օրերին, այսօր ևս մի խումբ արվեստագետներ Երևանում բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով լուծել ղարաբաղյան պատերազի ընթացքում գերիների, անհետ կորածների և զոհվածների տեղափոխման հարցը:
Ակցիայի մասնակիցները քայլերթ են իրականացրել դեպի ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատներ և և այդ երկրներին կոչ են արել աջակցել այդ հարցի լուծմանը:
Նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հայտարարված հրադադարից ի վեր, դեռևս չի պարզվել զոհված զինվորների դիերի և գերիների տեղափոխման հարցը: