Հայաստանը մտադիր է խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i129581-Հայաստանը_մտադիր_է_խթանել_ԵԱՏՄ_շահերը_համաշխարհային_շուկայում._Նիկոլ_Փաշինյան
Հայաստանն առաջնահերթ է համարում «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» լրամշակումը և վերջնական համաձայնեցումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2020 14:29 Asia/Tehran
  • Հայաստանը մտադիր է խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն առաջնահերթ է համարում «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» լրամշակումը և վերջնական համաձայնեցումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

ԵԱՏՄ-ում որպես դիտորդ պետություն նիստին մասնակցել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու նապատակով նիստին մասնակցել են նաև Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը:

ա Բարձրագույն խորհրդի այս տարվա վերջին նիստն է, որի կապակցությամբ կցանկանայի իմ ելույթը սկսել ԵԱՏՄ-ում Բելառուսի նախագահությանն ուղղված շնորհակալական խոսքով: Ստեղծված ֆորսմաժորային պայմաններում Մինսկի նախագահությունը՝ անդամ երկրների աջակցությամբ և Հանձնաժողովի բեղմնավոր աշխատանքով, արդյունավետ և օգտակար էր:

aysor.am