ՄԻՊ-ն ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ է ուղարկում միջազգային մարմիններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i129582-ՄԻՊ_ն_ադրբեջանական_դաժանությունների_վերաբերյալ_նոր_ապացույցներ_է_ուղարկում_միջազգային_մարմիններին
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նոր ապացույցներ է ուղարկում միջազգային մարմիններին: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2020 14:39 Asia/Tehran
  • ՄԻՊ-ն ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ է ուղարկում միջազգային մարմիններին

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նոր ապացույցներ է ուղարկում միջազգային մարմիններին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից:

Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction):

Ապացույցները մեր աշխատակազմում ենթարկվել են իրավական մշակման, թարգմանվել են ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն, իրականացվել է իրավական ամրագրում:

Այդ ապացույցներին կից ուղակվում է նաև իրավական վերլուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը: Ցույց է տրվում նաև կապը դաժանություններին ու էթնիկ պատկանելիության հիմքով պետական աջակցությամբ հայատյացության, այն շարունակելու ադրբեջանական քաղաքականության հետ:

Բոլոր նյութերը կուղարկվեն նաև ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչներին, այլ երկրներում ՀՀ դիվանագիտական առաքելություններին, ինչպես նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին»,- գրել է Թաթոյանը:

armenpress.am