ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահանջում է Փաշինյանի հրաժարականը
https://parstoday.ir/hy/news/armenia-i129603-ՀՀ_պաշտպանության_նախկին_նախարար_Սեյրան_Օհանյանը_պահանջում_է_Փաշինյանի_հրաժարականը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2020 08:19 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման երաշխավոր իշխանությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ,

ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ, երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ բանակով տարավ պարտության։

Եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը»։

scannews.am