ԼՂ-ում խաղաղապահներին համար բլոկային-մոդուլային քաղաք է կառուցվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i129986-ԼՂ_ում_խաղաղապահներին_համար_բլոկային_մոդուլային_քաղաք_է_կառուցվել
Քաղաքում կան բնակելի մոդուլներ, մարզասրահ, սպաների տուն, բաղնիք, բուժկետ, ժամանցի սենյակ և այլն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2020 08:49 Asia/Tehran

Քաղաքում կան բնակելի մոդուլներ, մարզասրահ, սպաների տուն, բաղնիք, բուժկետ, ժամանցի սենյակ և այլն։

Ստեփանակերտում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկային-մոդուլային քաղաքի շինարարությունը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների համար բլոկային-մոդուլային քաղաքի շինարարությունը․ այն նախատեսված է 250 մարդու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քաղաքում կան բնակելի մոդուլներ, մարզասրահ, սպաների տուն, բաղնիք, բուժկետ, ժամանցի սենյակ, շտաբ ու գրասենյակ, պահեստ, ճաշարան, խոհանոց, մթերքի պահեստ, սանիտարական մոդուլներ, զենք ու ինժեներական սարքավորումների սենյակ։

Բլոկային-մոդուլային համակարգերն ունեն +35-ից – 45 աստիճանի պայմաններում կենսապահովման բոլոր անհրաժեշտ համակարգերը։

 

armeniasputnik.am