Եկեղեցու հովիվը Փաշինյանի հետ ձեռք չսեղմեց
https://parstoday.ir/hy/news/armenia-i129991-Եկեղեցու_հովիվը_Փաշինյանի_հետ_ձեռք_չսեղմեց
Տեր Պարգև քահանա Զեյնալյանը ձեռքով ցույց տվեց եկեղեցու դուռը` վարչապետին դուրս հրավիրելով եկեղեցուց։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 21, 2020 09:05 Asia/Tehran

Տեր Պարգև քահանա Զեյնալյանը ձեռքով ցույց տվեց եկեղեցու դուռը` վարչապետին դուրս հրավիրելով եկեղեցուց։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Այցով Սյունիքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ շրջում է Սիսիանով։ Նա Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին։ Այնուհետև Փաշինյանը մտավ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսավանի վանք), մոմ վառեց, և մոտեցավ տեղի քահանային` տեր Պարգև քահանա Զեյնալյանին։ Քահանան, սակայն, հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը և ի պատասխան ձեռքով ցույց տվեց եկեղեցու դուռը։

Փաշինյանը մի փոքր շփոթված դուրս եկավ եկեղեցուց։

Այս պահին Փաշինյանը Սիսիանում զրուցում է տեղացիների։

Սյունեցիները վաղ առավոտից շարունակում են փակ պահել Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ արգելելու համար, սակայն նա կարողացել է, ըստ ցուցարարների, ուղղաթիռով շրջանցել փակ ճանապարհը։

Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր` Սյունիքի մարզ այցելելու որոշումը կրքեր բորբոքելու համար չէ։ «Ես գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու, Սյունիքի ու բոլոր սյունեցիների նկատմամբ իմ հարգանքի տուրքը մատուցելու»,-մասնավորապես ասել էր Փաշինյանը։

Read more: https://armeniasputnik.am/video/20201221/25835340/sisiani-ekexecu-qahanan-hrajarvec-sexmel-nikol-pashinyani-dzerq.html