ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջիկայում կմեկնի Թեհրան
https://parstoday.ir/hy/news/armenia-i130013-ՀՀ_էկոնոմիկայի_նախարարն_առաջիկայում_կմեկնի_Թեհրան
Երևանում Իրանի դեսպանը հայտարարել է 2021 թ. Հայաստանի էկոնոմիկայի նախարարի Թեհրան կատարելիք այցի մասին: Նա ասել է. «Այցի շրջանակներում, նախարարիին ուղեկցելու է հայկական ընկերությունների և տնտեսական ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2020 06:11 Asia/Tehran
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջիկայում կմեկնի Թեհրան

Երևանում Իրանի դեսպանը հայտարարել է 2021 թ. Հայաստանի էկոնոմիկայի նախարարի Թեհրան կատարելիք այցի մասին: Նա ասել է. «Այցի շրջանակներում, նախարարիին ուղեկցելու է հայկական ընկերությունների և տնտեսական ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը»:

Երևանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, երկուշաբթի օրը Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության զարգացման թեմայով վիրտուալ նիստում հայտարարել է, որ հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների բարելավումն Իրանի մակրոտնտեսական քաղաքականություններից է»:

Զոհուրին նշել է, որ   Իրանի հետ ցամաքային սահման ունենալու շնորհիվ, Հայաստանն Իրանի և Եվրասիական երկրների միջև ապրանքների ներմուծման և արտահանման հիմնական շուկաներից մեկն է:

Երևանում Իրանի դեսպանը հայտարարել է նաև առաջիկայում Մեգրիի ազատ գոտու վերաբացման մասին,  նշելով, որ Իրանի և Հայաստանի միջև առևտուրը կազմում է 400 մլն դոլար:

Զոհուրին հավելել է.«Դեկտեմբերի 27-ին կվերսկսվեն Իրանի և Հայաստանի միջև բեռնատար և ուղևորատար ինքնաթիռների թռիչքները»:

Հանդիպման ժամանակ, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանն ասել է. «Չնայած փոքր  շուկային, Հայաստանը կարող է կյամուրջ հանդիսանալ իրանական ապրանքներն այլ երկրներ արտահանելու և հարմար պլատֆորմ՝ Եվրասիական տարածաշրջանում իրանական ապրանքները ներկայացնելու համար»: 

Թեհրանի Առևտրաարդյունաբերական պալատի և Իրան-Հայաստան առևտրի պալատի կազմակերպած նիստում, տնտեսական ոլորտի շուրջ 100 ակտիվիստներ և գործարարներ,  քննարկել են երկու երկրների միջև առևտրի ընդլայնման հնարավորությունները և իրանցի գործարարների մուտքը  եվրասիական շուկա: