Անհետ կորածների հարազատները Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինծառայողների ծնողները և հարազատները ակնկալում են, որ ՌԴ դեսպանատունը պետք է այսօր նրանց տրամադրեր գերիների վերաբերյալ տվյալներ, որոնք թույլ կտան հասկանալու՝ արդյոք իրենց որդիները ներկայում պահվում են Բաքվում:
Նրանք նաև ակնկալում են, որ Ռուսաստանը կմիջնորդի, որպեսզի Հադրութի շրջանում նույնպես իրականացվեն որոնողական աշխատանքներ:
https://armenpress.am/arm/news/1038561.html
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio