Որ թվականի քարտեզներով են ճշգրտվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանները
https://parstoday.ir/hy/news/armenia-i130093-Որ_թվականի_քարտեզներով_են_ճշգրտվում_Հայաստանի_և_Ադրբեջանի_սահմանները
Որ թվականի քարտեզներով են ճշգրտվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2020 13:42 Asia/Tehran
  • Որ թվականի քարտեզներով են ճշգրտվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանները

Որ թվականի քարտեզներով են ճշգրտվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանները:

«Տարածքային խնդիրները եղել են դեռ 1918 թվականից: Երբ Հայաստանն անկախացավ, և ծնվեց Ադրբեջանի հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի շրջանը վիճահարույց էր. Ադրբեջանն ասում էր՝ մեզ է պատկանում, Հայաստանն ասում էր՝ մեզ է պատկանում: Եվ ի վերջո Ստալինը այդ տարածքները հանձնեց Ադրբեջանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քարտեզագետ Ռուբեն Գալեչյանը:

Զրուցակիցը նշեց, որ 20-ական թվականներից սկսած՝ Ադրբեջանի Հանրապետությունը ցանկանում էր ամեն կերպ որոշ պատառիկներ պոկել Հայաստանի տարածքից և միացնել իրենց:

Քարտեզագետի խոսքով՝ GPS-ով սահմանագծումը ցույց է տալիս միայն, թե ձեռքով գծված սահմանները որտեղով են անցնում. «Այդ դեպքում դուք վերադառնում եք այն մարդու ասածին, ով ժամանակին այդ գիծը գծել է: Ոչ մի փաստ չկա՝ դա ճի՞շտ էր գծված, թե՞ ոչ: Երբ 2010 թվականին ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանները, ոչ ոք չէր մտածում, որ հարևանը կարող է լինել ոչ թե բարեկամ Արցախը, այլ   հակառակորդ Ադրբեջանը: Ուրեմն պետք է զգուշությամբ վավերացնեին»:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio