Ընդդիմության հանրահավաքը կայացել է՝ Հայաստանի Հանրապետության հրապարակում
https://parstoday.ir/hy/news/armenia-i130098-Ընդդիմության_հանրահավաքը_կայացել_է_Հայաստանի_Հանրապետության_հրապարակում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը: Նշենք, որ Երեւանում այսօր գրեթե ողջ օրվա ընթացքում ձյուն էր տեղում եւ բավականին ցուրտ էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2020 15:08 Asia/Tehran
  • Ընդդիմության հանրահավաքը կայացել է՝ Հայաստանի Հանրապետության հրապարակում

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը: Նշենք, որ Երեւանում այսօր գրեթե ողջ օրվա ընթացքում ձյուն էր տեղում եւ բավականին ցուրտ էր:

Այս պահին ձյունը դադարել է: Անգամ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նշել էր, թե հնարավոր է՝ քննարկեն հանրահավաքի անցկացման նպատակահարմարության հարցը, սակայն դրանից հետո որեւէ նոր հայտարարություն չի եղել:

Հիշեցնենք, որ հանրահավաքի մասնակիցները երեկ հայտարարեցին, որ այսօր շարունակելու են նախօրեին սկսված անհնազանդության ակցիաները, ինչպես նաև գործադուլը և դասադուլը։

Ակտիվիստների մի մասը, չնայած ամբողջ գիշեր տեղացած ձյանը այս գիշեր մնացել է Հանրապետության հրապարակում, որտեղ տեղադրված են վրաններ և վառարաններ՝ տաքանալու համար։

news.am