Տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i130100-Տեղի_է_ունեցել_Հայաստանի_և_Ռուսաստանի_արտգործնախարարների_հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2020 15:56 Asia/Tehran
  • Տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման հայտարարության հետ:Քննարկվել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի արդիական թեմաները:

aysor.am