Վարչապետը ՌԴ ԱԻ նախարարի հետ քննարկել է ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i130101-Վարչապետը_ՌԴ_ԱԻ_նախարարի_հետ_քննարկել_է_ոլորտում_հետագա_գործակցությանը_վերաբերող_հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2020 16:04 Asia/Tehran
  • Վարչապետը ՌԴ ԱԻ նախարարի հետ քննարկել է ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել ՌԴ ԱԻ նախարարության գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում եւ շնորհակալություն հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով ՌԴ առանցքային դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայանության ամրապնդման գործում: «Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ համագործակցության հետագա զարգացմամբ բոլոր, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության եւ հումանիտար ոլորտներում»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով  տարբեր բնագավառներում համատեղ նոր ծրագրերի մշակումն ու իրականացումը:

Եվգենի Զինիչեւը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ԱԻՆ-ի կողմից Արցախում իրականացվող հումանիտար գործունեության վերաբերյալ եւ նշել, որ հումանիտար բեռների տեղափոխման ու մնացած աշխատանքներն իրականացվում են առանց խնդիրների, հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներուժի լիարժեք իրացմանը, արտակարգ իրավիճակների եւ արագ արձագանքման ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր:   

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio