Ընդդիմությունը շրջափակելու է կառավարության շենքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i130102-Ընդդիմությունը_շրջափակելու_է_կառավարության_շենքը
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հանրահավաքում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվի իբրև վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2020 16:15 Asia/Tehran
  • Ընդդիմությունը շրջափակելու է կառավարության շենքը

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հանրահավաքում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվի իբրև վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից։

Վաղը` դեկտեմբերի 24-ի առավոտյան ժամը 10։00-ից, ընդդիմությունը բոլոր կողմերից շրջափակելու է ՀՀ կառավարության շենքը:

Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով` այդ ակցիայի նպատակն է, որ կառավարությունը հնարավորություն չունենա մտնելու շենք։

«Նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն: Նրանք չպետք է անցկացնեն կառավարության նիստ: Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվի իբրև վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից»,-հայտարարեց Մանուկյանը:

Նա նաև շեշտեց, որ կառավարության անդամները հաճախ հետնամուտքով են մտնում շենք, ինչով պայմանավորված` իրենք ծրագրում են շրջափակել շենքի բոլոր մուտքերը։

Ընդդիմությունը գիշերն անցկացնելու է հրապարակի հարակից պուրակում տեղադրված վրաններում։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 16-ին Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։

Դեկտեմբերի 22–ի լույս 23–ի գիշերն ընդդիմադիրները լուսացրին Հանրապետության հրապարակում փփած վրաններում։

armeniasputnik.am/

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio