«Ժողովուրդ». Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները
https://parstoday.ir/hy/news/armenia-i130108-Ժողովուրդ_._Հայաստանում_ավելացել_են_բեռնափոխադրումների_ծավալները
Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները 3.5 տոկոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2020 06:54 Asia/Tehran
  • «Ժողովուրդ». Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները

Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները 3.5 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնապես Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները 3.5 տոկոսով: Այս տարվա 10 ամիսներին երկաթուղային բեռնափոխադրումներն են աճել 3.9 տոկոսով, բայց ներհանրապետականի հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալներն աճել են 14 տոկոսով:

Աճ արձանագրվել է նաեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում 3.7 տոկոսով: Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում, տեսնում ենք, որ արտահանումը նվազել է 3.7, իսկ ներմուծումը աճել է 1.7 տոկոսով: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ անկում է արձանագրվել` արտահանման դեպքում` 14.5 տոկոս, իսկ ներմուծումը` 27.3 տոկոս: Հատուկ ուշադրության են արժանի «Մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները. այս դեպքում աճը կազմել է 1.7 տոկոս:

Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է»:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio