Հանրապետության հրապարակՈստիկանությունը պատնեշ է կազմել կառավարության շենքի շուրջ. ընդդիմությունը «կօգնի» նրանց
Նախօրեին ընդդիմությունը հայտարարել էր կառավարության շենքը շրջափակելու մտադրության մասին։ Ոստիկանությունը լավ է պատրաստվել և առաջ անցել նրանցից։
Հայաստանի ոստիկանության ծառայողները Մելիք Ադամյան փողոցում պատնեշ են կազմել, որպեսզի թույլ չտան Հանուն հայրենիքի փրկության շարժման կողմնակիցների կողմից կառավարության շենքի շրջափակումը։
Նշենք, որ այսօր նախատեսված է անցկացնել ՀՀ կառավարության հերթական նիստը։
Կառավարության շենքը շրջափակված է տեղում հավաքված բազմաթիվ ոստիկանների կողմից։ Տեղում 10։30–ի դրությամբ մեծ թվով ընդդիմադիրներ չկային, թեև շենքի արգելափակումը նախատեսված էր ժամը 10։00–ին։
«Ոստիկանությունը շրջապատել է կառավարության շենքը, որ նախարարները չկարողանան մուտք գործել, իսկ մենք եկել ենք նրանց աջակցելու։ Եթե նրանք մտել են գաղտնի, ուրեմն դուրս գալ չեն կարող», - հեգնանքով հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 23-ին Մանուկյանը հայտարարել էր, որ մտադիր են արգելափակել կառավարության շենքը, որտեղ տեղի կունենա կառավարության նիստը:
ՀՀ կառավարության նիստը նախանշված է ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։
Դեկտեմբերի 22–ի լույս 23–ի գիշերն ընդդիմադիրները լուսացրին Հանրապետության հրապարակում խփած վրաններում։ Նրանք վրաններում են անցկացրել նաև այս գիշեր։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio