Շարունակվում է անհնազանդության ակցիան Երեւանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i130132-Շարունակվում_է_անհնազանդության_ակցիան_Երեւանում
Երևանում անհնազանդության ակցիա է տեղի ունենում, փակվել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2020 14:22 Asia/Tehran
  • Շարունակվում է անհնազանդության ակցիան Երեւանում

Երևանում անհնազանդության ակցիա է տեղի ունենում, փակվել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասը:

Ակցիայի մասնակիցներից Սերգո Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես անձամբ որոնում եմ մեր եղբոր որդուն: Իմ կոչը բոլոր ծնողներին է ուղղված, մենք կուսակցական չենք: Մենք գործ չունենք ոչ 17 կուսակցությունների հետ, ոչ ուրիշների: Մենք ծնողներով ուզում ենք հասկանալ՝ ունե՞նք պետություն, թե չունենք: Քանի որ 45 օրից ավել գտնվել եմ Ղարաբաղում՝ նոյեմբերի 11-ից, մասնակցել եմ որոնողական աշխատանքներին: Ունենք գերեվարվածներ, անհետ կորածներ: Չենք կարողանում դուրս բերել անգամ մեր զոհված երեխաների մարմինները: Ու հանրակծ որեւէ մեկը չլինի, որ քաղաքականացնի: Սա կոնկրետ մեր ծնողների ակցիան է փողոց փակելը: մեզ ոչ ոք օգնություն ցույց չի տվել, միայն Արցախի ԱԻՆ-ն է մեզ հետ ջանասիրաբար աշխատել»,-ասաց նա՝ հավելելով, որ գորող իշխանություններից ոչ մի իրական քայլ  չի տեսել:

Սերգո Գալստյանի խոսքով, իրենք  պատասխան են ակնկալում, թե քանի գերի ունենք, ով է զբաղվում այդ հարցով. «Հաստատ Փաշինյանը դրանով չի զբաղվում»:

news.am/arm