Հայաստանի արտաքին պարտքը 6 մլրդ դոլար է. որքանով է այն ավելացել
https://parstoday.ir/hy/news/armenia-i130175-Հայաստանի_արտաքին_պարտքը_6_մլրդ_դոլար_է._որքանով_է_այն_ավելացել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.947 մլրդ դոլար: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ մեկ ամսում՝ նոյեմբերի ընթացքում, պետական պարտքը նվազել է մոտ 29 մլն դոլարով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2020 14:42 Asia/Tehran
  • Հայաստանի արտաքին պարտքը 6 մլրդ դոլար է. որքանով է այն ավելացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.947 մլրդ դոլար: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ մեկ ամսում՝ նոյեմբերի ընթացքում, պետական պարտքը նվազել է մոտ 29 մլն դոլարով։

Իսկ տարեսկզբի համեմատ պետական պարտքն ավելացել է 606 մլն 900 հազար դոլարով։ Ի դեպ, ըստ որոշ կանխատեսումների՝ այս տարեվերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կկազմի 8.850 մլրդ դոլար, իսկ 2021 թվականի վերջում՝ 9.215 մլրդ դոլար: Նման կանխատեսումներ առկա են Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում:

Բացի այս, կանխատեսվում է նաեւ, որ հաջորդ տարի ավելանալու է պետական պարտքը, ըստ այդ կանխատեսումների՝ 365 մլն դոլարով: Այս ընթացքում գործադիրը ներգրավելու է նոր արտաքին վարկեր ու ներքին պարտք՝ զուգահեռաբար մարելով նախկինում ունեցած պարտավորությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտաքին պարտքը 6 մլրդ դոլար է, որը 34.6 մլն դոլարով ավելացել է՝ հոկտեմբերի համեմատ: Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ ներքին պարտքը նվազել է 63.5 միլիոնով»:

168.am