Նիկոլի քայլի պատգամավորների մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը. Ստեփան Դանիելյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i130199-Նիկոլի_քայլի_պատգամավորների_մեծ_մասը_պատրաստվում_է_լքել_Հայաստանը._Ստեփան_Դանիելյան
Ամերիկայի ու Եվրոպայի հայկական լրատվամիջոցները պետք է «Իմ Քայլի», այսինքն Նիկոլի քայլի պատգամավորների հետ կապվեն, հարցազրույցներ վերցնեն (պարտադրեն իրենց հարցերին պատասխանել), նաեւ բացատրեն, որ այս իրավիճակում արտահերթ ընտրություններ կազմակերպելը պետական հանցագործություն է ու հետագայում, երբ փախչեն Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, հանգիստ կյանք չեն ունենալու, ակտիվ մերժված են լինելու ու Նիկոլին համարժեք կարգավիճակով են ողջ կյանքն ապրելու։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2020 09:14 Asia/Tehran
  • Նիկոլի քայլի պատգամավորների մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը. Ստեփան Դանիելյան

Ամերիկայի ու Եվրոպայի հայկական լրատվամիջոցները պետք է «Իմ Քայլի», այսինքն Նիկոլի քայլի պատգամավորների հետ կապվեն, հարցազրույցներ վերցնեն (պարտադրեն իրենց հարցերին պատասխանել), նաեւ բացատրեն, որ այս իրավիճակում արտահերթ ընտրություններ կազմակերպելը պետական հանցագործություն է ու հետագայում, երբ փախչեն Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, հանգիստ կյանք չեն ունենալու, ակտիվ մերժված են լինելու ու Նիկոլին համարժեք կարգավիճակով են ողջ կյանքն ապրելու։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նրանց մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը։ Երկրագնդի վրա որեւէ կետում հանգիստ կյանք դրանք չպետք է ունենան։

Հիմա գնալ ընտրությունների, նշանակում է վերջնական քաոսի տանել երկիրը, սահմանների ինքնապաշտպանությունը վերջնականապես տապալել, քաղաքացիական պատերազմի վիճակ ստեղծել։ Դրա համար այդ կամազուրկները պետք է պատասխանատվություն կրեն»:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio