Լավրովն ու Այվազյանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը եռակողմ հայտարարության կատարման համատեքստում
https://parstoday.ir/hy/news/armenia-i130205-Լավրովն_ու_Այվազյանը_քննարկել_են_ԼՂ_հիմնախնդիրը_եռակողմ_հայտարարության_կատարման_համատեքստում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2020 13:08 Asia/Tehran
  • Լավրովն ու Այվազյանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը եռակողմ հայտարարության կատարման համատեքստում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:

«Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման համատեքստում»,- ասված է հաղորդագրության մեջ:

armenpress.am