Ինչու՞ Հայաստանը չդիմեց ՀԱՊԿ-ին. Մինասյանի հրապարակած սենսացիոն նամակի հետքերով
https://parstoday.ir/hy/news/armenia-i130234-Ինչու_Հայաստանը_չդիմեց_ՀԱՊԿ_ին._Մինասյանի_հրապարակած_սենսացիոն_նամակի_հետքերով
Ռուսական EaDaily պարբրականն անդրադարձել է երեկ Միքայել Մինասյանի հրապարակած սենսացիոն նամակին, որով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոդավորված ձևակերպումներով Արցախյան պատերազմի սկսվելուց 26 օր առաջ զգուշացրել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին սպասվող պատերազմի և դրա ընթացքի մասին՝ միաժամանակ առաջարկելով դիմել դաշնակից ՀԱՊԿ-ին ռազմական աջակցություն ստանալու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2020 09:31 Asia/Tehran
  • Ինչու՞ Հայաստանը չդիմեց ՀԱՊԿ-ին. Մինասյանի հրապարակած սենսացիոն նամակի հետքերով

Ռուսական EaDaily պարբրականն անդրադարձել է երեկ Միքայել Մինասյանի հրապարակած սենսացիոն նամակին, որով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոդավորված ձևակերպումներով Արցախյան պատերազմի սկսվելուց 26 օր առաջ զգուշացրել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին սպասվող պատերազմի և դրա ընթացքի մասին՝ միաժամանակ առաջարկելով դիմել դաշնակից ՀԱՊԿ-ին ռազմական աջակցություն ստանալու համար։

Ռուսական պարբերականը նշել է, որ Հայաստանում կան շրջանակներ, որոնք հետևողականորեն արդեն երկար ժամանակ փորձում են հայ հասարակության աչքում հեղինակազրկել ՀԱՊԿ-ը։

«Ինչպես ժամանակին գրել է EaDaily-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, ԱՄՆ-ից Նիկոլ Փաշինյանին կցված խորհրդականները նպատակաուղղված և հետևողական ձևով քայքայեցին հայ հասարակության վստահությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ՝ դրանով խաթարելով Ռուսաստանի համար դաշնակից պետության (Հայաստանի) ազգային անվտանգության հիմքերը»,-գրում է ռուսական պարբերականը։

orakarg.com