Ինչու ընդդիմադիրները չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i130271-Ինչու_ընդդիմադիրները_չեն_պահանջում_արտահերթ_խորհրդարանական_ընտրություններ._Փաշինյան
Փաշինյանը հրապարակել է ճանապարհային քարտեզ, բայց կոնկրետ ժամկետներ չի առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2020 06:27 Asia/Tehran
  • Ինչու ընդդիմադիրները չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան

Փաշինյանը հրապարակել է ճանապարհային քարտեզ, բայց կոնկրետ ժամկետներ չի առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։

Արտահերթ ընտրությունների մասին ես մի քանի անգամ խոսել եմ խորհրդարանի ամբիոնից, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ Հանրայինով հեռարձակվող հարցազրույցի ժամանակ։

«Այդ մասին խոսել եմ հարցադրման ձևով, թե ինչու այն ուժերը, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը, չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև ի վերջո իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, և այդ որոշման ձևերից մեկը խորհրդարանական ընտրություններն են, երբ ակնհայտ է, որ հրապարակում ժողովրդի կամարտահայտությունը հնարավոր չի լինում ի ցույց դնել այն պայմաններում, երբ ընդդիմությունը վայելում է հսկայական ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ռեսուրսների»,-նշել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ հրապարակել է ճանապարհային քարտեզ, բայց կոնկրետ ժամկետներ չի առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, մյուս կողմից էլ «կարող եմ հույս ունենալ, որ ճանապարհային քարտեզում նշված հարցերի առաջին շերտն առնվազն կարող է ավելի արագ լուծվել, քանի ի սկզբանե նախանշում էինք»։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio