Արդյո՞ք հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում տեղի կունենա
https://parstoday.ir/hy/news/armenia-i130300-Արդյո_ք_հունվարի_11_ին_Մոսկվայում_եռակողմ_հանդիպում_տեղի_կունենա
Օրերս տելեգրամյան հարթակներում տեղեկատվություն տարածվեց, որ 2021թ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2020 13:07 Asia/Tehran
  • Արդյո՞ք հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում տեղի կունենա

Օրերս տելեգրամյան հարթակներում տեղեկատվություն տարածվեց, որ 2021թ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև:

Հանդիպման ընթացքում, ըստ այդ տեղեկատվության, քննարկվելու են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների փոփոխության հարցեր:

168.am-ի հարցին, թե նախատեսվա՞ծ է արդյոք նման հանդիպում, և եթե այո, ի՞նչ օրակարգով, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:

168.am