4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
Դեկտեմբեր 28, 2020 13:44 Asia/Tehran
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան:
Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանական աջակցություն: Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է:
lragir.am
Պիտակ