Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորել է ՌԴ վարչապետը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«2020 թվականին ռուս-հայկական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետևողականորեն զարգացել են: Ակտիվ աշխատանքներ են կատարվել՝ մեծացնելու փոխգործակցությունը առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում:
Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը 2021 թվականին կնպաստեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը, համատեղ խոշոր նախագծերի մեկնարկին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը: Մտադիր ենք ակտիվորեն համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետճգնաժամային վերականգնման հարցերում»,- մասնավորապես ասվում է Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում:
Ռուսաստանի վարչապետը Հայաստանի նախագահին մաղթել է առողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
lragir.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio