Գործընթացները Սյունիքում կարող են դժվարություններ ստեղծել իրանահայաստանյան նախագծերի իրականացման հարցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i130407-Գործընթացները_Սյունիքում_կարող_են_դժվարություններ_ստեղծել_իրանահայաստանյան_նախագծերի_իրականացման_հարցում
Սյունիքի սահմանների փոփոխությունների հետ կապված գործընթացները խիստ մտահոգում են Իրանին: Սա վերաբերում է նաեւ ենթադրվող միջանցքին, որը պետք է Նախիջեւանը կապի Ադրբեջանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ռուս-հայկական համալսարանի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2020 07:25 Asia/Tehran
  • Գործընթացները Սյունիքում կարող են դժվարություններ ստեղծել իրանահայաստանյան նախագծերի իրականացման հարցում

Սյունիքի սահմանների փոփոխությունների հետ կապված գործընթացները խիստ մտահոգում են Իրանին: Սա վերաբերում է նաեւ ենթադրվող միջանցքին, որը պետք է Նախիջեւանը կապի Ադրբեջանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ռուս-հայկական համալսարանի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Նրա խոսքով` մտահոգությունները կապված են այն բանի հետ, որ այսօր Նախիջեւանից ադրբեջանցիներն Իրանի տարածքով են Ադրբեջան գնում, իսկ Սյունիքի միջով միջանցքի հայտնվելով Իսլամական Հանրապետությունը կարող է զրկվել այդ տարանցիկ դերից:

«Ինչ վերաբերում է Երեւանի հետ հարաբերություններին, ապա հիմնարար փոփոխություններ չեն լինի` չնայած Իրանի իշխանությունները զգուշորեն են մոտենում Հայաստանի ներկայիս իշխանություններից: Բայց եւս մի խնդիր կա: Քանի որ Հայաստանի հարավում լավ կառուցված ճանապարհի մի մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, կարող են դժվարություններ առաջանալ համատեղ նախագծերի իրականացման, այդ թվում` Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման, ազատ տնտեսական գոտու գործունեության եւ այլնի հետ կապված: Հայաստանին անհրաժեշտ է նոր ճանապարհ կառուցել, իսկ դրա լրացուցիչ գումար եւ ժամանակ կպահանջվի»,- նշեց իրանագետը:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio