Հայաստանի քաղաքացիները՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մասին
Հայաստանցիներն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին համարում են տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի խորհրդանիշ:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Երևանում տարբեր տարիքի քաղաքացիներ, խոսելով գեներալ Սոլեյմանիի մասին, նշել են, որ նա ահաբեկիչների դեմ պայքարող հերոս էր, ով կարևոր դերակատարություն ուներ տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանման գործում, ինչի պատճառով սպանվեց ԱՄՆ-ի և Իսրայելի ոկղմից:
Հայաստանի քաղաքացիներից մեկն ասել է.«Գեներալ Սոլեյմանին մեծ ուժ ուներ ահաբեկչության դեմ պայքարում ժողովուրդներին առաջնորդելու հարցում: Նա իր կյանքը զոհեց ոչ միայն հանուն իր կրոնի ու հայրենիքի, այլ հանուն այն մարդկանց, որոնք իրեն դավանակից չէին, իսկ դա նշանակում է ունենալ մեծ ու աստվածյին ոգի»: