Սյունիքի տարածքի հատվածները, որոնք Ադրբեջանին են փոխանցվում «սահմանազատման» արդյունքում
https://parstoday.ir/hy/news/armenia-i130440-Սյունիքի_տարածքի_հատվածները_որոնք_Ադրբեջանին_են_փոխանցվում_սահմանազատման_արդյունքում
Շուռնուխ գյուղում, ըստ նախնական տվյալների, ադրբեջանցիներին է անցնում գյուղի 12 տուն և կից հողատարածքներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2020 14:54 Asia/Tehran
  • Սյունիքի տարածքի հատվածները, որոնք Ադրբեջանին են փոխանցվում «սահմանազատման» արդյունքում

Շուռնուխ գյուղում, ըստ նախնական տվյալների, ադրբեջանցիներին է անցնում գյուղի 12 տուն և կից հողատարածքներ։

Հայկական կողմի կորուստները Արցախում հողեր հանձնելով չեն սահմանափակվել։ Հարվածի տակ է հայտնվել նաև Սյունիքի մարզը։ Քաշաթաղի (Լաչինի) շրջանի հանձնումից հետո Սյունիքի առանձին հատվածներ փաստացի անցել են ադրբեջանական կողմին։ Ավելի մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում։

ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող գործընթացները չի կարելի սահմանազատում և սահմանագծում համարել։ Սակայն «սահմանային կետերի որոշման» ընթացքում Սյունիքի մարզը տարածքներ է կորցնում։ Մասնավորապես՝ Շուռնուխ գյուղում, ըստ նախնական տվյալների, ադրբեջանցիներին է անցնում գյուղի 12 տուն և կից հողատարածքներ, Որոտան գյուղում՝ 12 շինություն և գյուղատնտեսական տարածքներ։

Դավիթ Բեկ համայնքի հողերի զգալի մասը ևս մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Քարահունջ գյուղը 30 հեկտար այգիներ է կորցնում և մոտակա ՀԷԿ-ը։

Բացի այդ, Ադրբեջանի վերահսկությանն են անցնում Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածներ։ Լիովին փակվում է հիմնական մայրուղու՝ Կապանից դեպի Ագարակ գյուղ տանող հատվածը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Եռակողմ հայտարարության մեջ Հայաստանից Ադրբեջանին փոխանցվող տարածքների վերաբերյալ կետ չկա։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio