Ամերիկա-չինական դիմակայությունը Կովկասում
https://parstoday.ir/hy/news/armenia-i130473-Ամերիկա_չինական_դիմակայությունը_Կովկասում
Չինաստանն իր ներքին գործերին միջամտություն է անվանել ԱՄՆ 2021 թվականի բյուջեն: Ինչպես արդեն հայտնել էինք, ԱՄՆ մոտ 650 միլիոն դոլար է նախատեսել ռուսական և չինական սպառնալիքներին դիմակայելու համար, ինչը ներառելու է նաև աջակցություն այդ երկրներում, այսպես ասած, ընդդիմադիր տրամադրություններին, հակաքարոզչություն և այլն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2021 14:53 Asia/Tehran
  • Ամերիկա-չինական դիմակայությունը Կովկասում

Չինաստանն իր ներքին գործերին միջամտություն է անվանել ԱՄՆ 2021 թվականի բյուջեն: Ինչպես արդեն հայտնել էինք, ԱՄՆ մոտ 650 միլիոն դոլար է նախատեսել ռուսական և չինական սպառնալիքներին դիմակայելու համար, ինչը ներառելու է նաև աջակցություն այդ երկրներում, այսպես ասած, ընդդիմադիր տրամադրություններին, հակաքարոզչություն և այլն:

Ամերիկա-չինական դիմակայությունը ներկայումս, թերևս, համաշխարհային գործընթացների գեներատորն է, շատ դեպքերում անուղղակի: Ակնառու է, սակայն, որ ձևավորված է երկբևեռ պոտենցիալով աշխարհ, որի շուրջ էլ խմորվում են աշխարհակարգային հիմնական գործընթացները: Բանն այն է, որ ներկայումս Չինաստանը միակ տերությունն է, որը ռեսուրսային առումով մրցունակ է ԱՄՆ հանդեպ, ու թեև բնույթով Պեկինի աշխարհաքաղաքականությունը տարբերվում է զգալիորեն, խորքային էությունը, սակայն, նույնն է՝ նետված է ԱՄՆ գերտերության «բնական մոնոպոլիային» մարտահրավեր, որի պատասխանն էլ ստեղծում է լայն դիմակայություն: Անկասկած է, որ այդ դիմակայության գոտիների կամ ակտիվ գոտիների շարքում է մնալու նաև Կովկասը: Առերևույթ՝ Չինաստանն այստեղ չի խաղում, սակայն այդ խաղը իրականացվում է որոշակի հեռավար եղանակով, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլևս Թուրքիայի հետ աշխատանքով: Մի հատկանշական դետալ՝ Անկարան հրաժարվեց ռուսական պատվաստանյութից, և անգամ չգնաց ամերիկյանի ճանապարհով, այլ ընտրեց չինականը:

Իսկ պատվաստանյութը զուտ առողջապահական բաղադրիչ չէ, այլ նաև քաղաքական: Այն, որ Չինաստանը Կովկասում ունի պլաններ և լուրջ պլաններ, վկայում է Երևանում կառուցված մասշտաբային դեսպանատունը, որը ենթադրում է ֆունկցիոնալ գերհագեցվածություն: Ըստ այդմ, Կովկասում ամերիկա-չինական դիմակայությունը գտնվում է դեռևս աճման փուլում, ինչը նշանակում է, որ դինամիկան ավելանալու է: Պետք է հուսալ, որ այն կկրի այսպես ասած՝ ռազմական ռիսկերից զերծ բնույթ: Խոսքն, իհարկե, անմիջական բախման մասին չէ, այլ, այսպես ասած, պրոքսի տարբերակի, որի դերում են հայտնվել իրենց ռեգիոնալ խաղացողներ ներկայացնող Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: Նրանք, մեծ հաշվով, դարձել են ամերիկա-չինական պրոքսի դիմակայության մասնակիցներ: Հայաստանի համար, ըստ ամենայնի, առավել դժվար, սակայն առավել հուսալի է լինելու աշխատանքը անմիջապես երկու խաղավարների հետ:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio