Սահակյան․ Ադրբեջանում առնվազն 120 հայ գերի կա
https://parstoday.ir/hy/news/armenia-i130737-Սահակյան_Ադրբեջանում_առնվազն_120_հայ_գերի_կա
Ադրբեջանում նվազագույնը 120 հայ գերի է պահվում, հայտարարել է փաստաբան, ՄԻԵԴ-ում մի շարք գերիների իրավունքները ներկայացնող Սիրանուշ Սահակյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2021 16:18 Asia/Tehran
  • Սահակյան․ Ադրբեջանում առնվազն 120 հայ գերի կա

Ադրբեջանում նվազագույնը 120 հայ գերի է պահվում, հայտարարել է փաստաբան, ՄԻԵԴ-ում մի շարք գերիների իրավունքները ներկայացնող Սիրանուշ Սահակյանը։

Նա նշել է, որ այդ թիվը գերության մեջ գտնվողների հաստատված դեպքերն են։

«Հաստատված ոչ թե ադրբեջանական իշխանությունների կողմից, այլ՝ ապացույցներով, որը մենք ունակ ենք լինելու դնել միջազգային կառույցների, դատական ատյանների առջև», - ասել է Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին։

Նախօրեին ադրբեջանական կողմը հայտարարել էր երկրում ընդամենը 5 հայ գերու մասին, իսկ դեկտեմբերի վերջին գերեվարված հայերի մի մասն ահաբեկիչ էին որակվել։

Գերիներից մեկը, ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, արդեն ձերբակալվել է՝ արցախյան առաջին պատերազմի ընթացքում դրվագների հետքերով։

Panarmenian.net

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio