Ուժայինների կուտակումներ՝ Արդարադատության նախարարության շենքի մոտ
https://parstoday.ir/hy/news/armenia-i130759-Ուժայինների_կուտակումներ_Արդարադատության_նախարարության_շենքի_մոտ
Այսօր՝ առավոտյան ուժայինների կուտակումներ կան ՀՀ  Արդարադատության նախարարության շենքի մոտ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2021 13:46 Asia/Tehran
  • Ուժայինների կուտակումներ՝ Արդարադատության նախարարության շենքի մոտ

Այսօր՝ առավոտյան ուժայինների կուտակումներ կան ՀՀ  Արդարադատության նախարարության շենքի մոտ:

Yerkir.am-ի փոխանցմամբ՝ այս ամենը, հավանաբար, կապ ունի երեկ մամուլում շրջանառված այն տեղեկությունների հետ, ըստ որոնց՝ նախարարությունում է գտնվում «գաղտնի» մակագրությամբ մի փաստաթուղթ:

«Որոշ հավաստի տեղեկություններով՝ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։ Հենց այդ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով»,- ասված է լրատվականի հրապարակած հաղորդագրությունում:

mamul.am