Վազգեն Մանուկյանը պահանջ է ներկայացրել ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին ու ԳՇ պետին
https://parstoday.ir/hy/news/armenia-i130790-Վազգեն_Մանուկյանը_պահանջ_է_ներկայացրել_ՀՀ_արտգործնախարարին_ԱԱԾ_տնօրենին_ու_ԳՇ_պետին
Ընդդիմության միասնական թեկնածուն պաշտոնյաներին հիշեցնում է, որ նրանք ի պաշտոնե պատասխանատվություն են կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր են իրականությունը ներկայացնել հանրությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2021 07:44 Asia/Tehran
  • Վազգեն Մանուկյանը պահանջ է ներկայացրել ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին ու ԳՇ պետին

Ընդդիմության միասնական թեկնածուն պաշտոնյաներին հիշեցնում է, որ նրանք ի պաշտոնե պատասխանատվություն են կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր են իրականությունը ներկայացնել հանրությանը։

Հայրենիքի փրկության շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը բաց նամակով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

«Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք իրականությունը ներկայացնել հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը»,- գրել է Մանուկյանը՝ վերոհիշյալ պաշտոնատար անձանցից պահանջելով հունվարի 9-ին հանդիպել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ։

Նա նշել է, որ մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ, մեր ինքնիշխանությունը նվազել է, խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։

«Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել»,- շեշտել է Մանուկյանը։

Նա ստեղծված իրավիճակը համարում է պայթյունավտանգ ու հղի անկանխատեսելի զարգացումներով և հավելելում, որ հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio