Հայաստանի ԱԱԾ տնօրենը չեզոք գոտում հանդիպել է Ադրբեջանի ԱՊԾ տնօրենին
Հունվար 09, 2021 12:56 Asia/Tehran
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Այս թեմաներով շփումները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
lragir.am
Պիտակ