Ընդդիմությունն առավոտյան ժամը 8-ից փակելու է «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը
https://parstoday.ir/hy/news/armenia-i130862-Ընդդիմությունն_առավոտյան_ժամը_8_ից_փակելու_է_Զվարթնոց_օդանավակայանի_ճանապարհը
Նրանք կոչ են անում քաղաքացիներին միանալ և թույլ չտալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնի Մոսկվա Պուտինի և Ալիևի հետ հանդիպման։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2021 15:19 Asia/Tehran
  • Ընդդիմությունն առավոտյան ժամը 8-ից փակելու է «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը

Նրանք կոչ են անում քաղաքացիներին միանալ և թույլ չտալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնի Մոսկվա Պուտինի և Ալիևի հետ հանդիպման։

Ընդդիմությունը վաղը առավոտյան ժամը 8-ից փակելու է  «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

«Վաղը առավոտյան 08.00֊ից լինելու եմ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ և արգելելու եմ դավաճանին մեկնելու Մոսկվա։ Միացիր ինձ, և միասին կանխենք մեր հայրենիքի կործանումը», - գրել է նա։

Նա կրկնել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ավելի վաղ արված հայտարարությունն առ այն, որ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ և Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած նրա որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։

«Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ և գալ օդանավակայան։ Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է», - գրել է Բաբայանը։

Նշենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։

Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիներ խնդիրների շուրջ։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio