Փաշինյանին հաջողվել է հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու ուղևորվել Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/armenia-i130876-Փաշինյանին_հաջողվել_է_հասնել_Զվարթնոց_օդանավակայան_ու_ուղևորվել_Մոսկվա
Ընդդիմությունը համարում է, որ Փաշինյանը ոչ լեգիտիմ ղեկավար է և նրա ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական արժեք չեն կարող ունենալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2021 07:02 Asia/Tehran
  • Փաշինյանին հաջողվել է հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու ուղևորվել Մոսկվա

Ընդդիմությունը համարում է, որ Փաշինյանը ոչ լեգիտիմ ղեկավար է և նրա ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական արժեք չեն կարող ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու ուղևորվել դեպի Մոսկվա։ Այս մասին հայտարարեց ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` հայտարարելով, որ եթե Մոսկվայում Փաշինյանն ինչ–որ հակահայկական փաստաթուղթ ստորագրի, Հայաստանի օդը նրա վերադարձի համար փակ է լինելու։

Ընդդիմության բողոքի ակցիան «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին

«Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ղեկավար չէ, նա չի ներկայացնում Հայաստանը և վաղը նրա ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական արժեք չեն ներկայացնելու»,–հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչը։

Ընդդիմության բողոքի ակցիան «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին

Դրանից հետո ընդդիմադիրները հայտարարեցին, որ այսքանով ավարտում են այսօրվա ակցիան ու բացում են ճանապարհները։

Ընդդիմության բողոքի ակցիան «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին

Հիշեցնենք` Ինչպես նախորոք հայտարարվել էր, ընդդիմությունն առավոտյան ժամը 8-ից փակել էր «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մեկնել Մոսկվա։ 

Նշենք, որ այսօր`հունվարի 11-ին, Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։

Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիների խնդիրների շուրջ։

Read more: https://armeniasputnik.am/society/20210111/26054007/pashinyan-ynddimutyun-zvartnoc-moskva.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio